ՀԲ-ն նշել է սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերական աճի կրկնապատկման շարժիչ ուժերը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում արդյունաբերության աճի տեմպը սեպտեմբերին կրկնապատկվել է և կազմել 4,6%՝ օգոստոսի 2,1%-ի համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության (6,5%), էներգետիկայի (9,4%) և ջրամատակարարման և ջրահեռացման (7,1%) աճով։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – Novemeber 2024» ամփոփագրում։
«Տնտեսական աճը սեպտեմբերին հասել է 7 տոկոսի՝ օգոստոսի 5,6 տոկոսի համեմատ։ Երկնիշ աճը շարունակվել է շինարարության (14.7%), առևտրի (13.4%) և սպասարկման ոլորտի՝ բացառությամբ առևտրի (11.6%) ոլորտներում։ Օգտակար հանածոների արտադրությունը նվազել է 5,6%-ով, ինչպես օգոստոսին։
Հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,7%-ով»,- ասվում է հետազոտության մեջ։