Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Իրանից ՀՀ աղ տեղափոխող բեռնատարի մեջ հայտնաբերվել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտ. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

20.09.2024, 10:37
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը. ՎԻԴԵՈ
Իրանից ՀՀ աղ տեղափոխող բեռնատարի մեջ հայտնաբերվել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտ. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ, հայտնում է ՊԵԿ-ը։

Օրերս Իրանի  Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ժամանել յոդացված աղ տեղափոխող ՀՀ հաշվառման բեռնատար։ Տրանսպորտային միջոցի նկատմամբ իրականացված ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ աղի պարկերի մեջ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ։ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային զննությունից թաքցված տարբեր ապրանքանիշերի ընդհանուր  58750 տուփ  ծխախոտ։

Փաստի  առթիվ  կազմվել  է  մաքսային  կանոնների  խախտման  վերաբերյալ արձանագրություն`  ՀՀ  «Մաքսային  կարգավորման  մասին»  օրենքի  313-րդ  հոդվածի  հատկանիշներով, իրականացվում  է վարչական վարույթ։