Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

FAO-ն 2013թ.-ին ցորենի համաշխարհային արտադրության 2,7%-ով նվազում է կանխատեսում

19.11.2012, 12:42
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը  (FAO) 2013թ.-ին ցորենի համաշխարհային արտադրության 2,7 տոկոսով նվազում է կանխատեսում՝ մինչև 2 284 մլն տոննա, ինչը հիմնականում պայմանավորված է 5,5 տոկոսով ցորենի արտադրության ծավալի նվազումով և 2,5 տոկոսով կերի ցորենի արտադրության կրճատմամբ, տեղեկացվում է FAO-ի կայքում:

FAO-ն 2013թ.-ին ցորենի համաշխարհային արտադրության 2,7%-ով նվազում է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը  (FAO) 2013թ.-ին ցորենի համաշխարհային արտադրության 2,7 տոկոսով նվազում է կանխատեսում՝ մինչև 2 284 մլն տոննա, ինչը հիմնականում պայմանավորված է 5,5 տոկոսով ցորենի արտադրության ծավալի նվազումով և 2,5 տոկոսով կերի ցորենի արտադրության կրճատմամբ, տեղեկացվում է FAO-ի կայքում:

Կազմակերպության տվյալների համաձայն` 2012թ.-ի գյուղատնտեսության սեզոնի ավարտին հացաբույսերի պաշարները կկրճատվեն և կկազմեն 497,4 մլն տոննա, ինչը 4,8 տոկոսով պակաս է 2012թ.-ի սեզոնի սկզբի դրանց ծավալի համեմատ:

Միաժամանակ հացաբույսերի համաշխարհային մատակարարումն ընթացիկ տարվա վերջին նոյեմբերյան կանխատեսման համատեքստում կկազմի 2 806,6 մլն տոննա (հոկտեմբերյան կանխատեսման նկատմամբ 0,2%-անոց անկում)՝ 2 313,9 մլն տոննա պահանջարկի դեպքում:

Միաժամանակ 2013թ.-ին հացաբույսերի պահանջարկը կգերազանցի դրանց արտադրությունը՝ 29,9 մլն տոննայով:

FAO-ն նշում է, որ նման իրավիճակը դրանց սպառման մակարդակի նկատմամբ  հացաբույսերի համաշխարհային պաշարների ծավալի ցուցանիշի կրճատման կհանգեցնի՝ 2012թ.-ի 22,6%-ից մինչև 2013թ.-ի 20,6%-ը, որը համեմատելի է 2007/2008 թթ.-ի ռեկորդային ցածր ցուցանիշների հետ (19,2%): Այդ կապակցությամբ միջազգային գների աճի միտում է նկատվում:

Աղբյուրի համաձայն` ընդհանուր առմամբ արտահանման մատակարարումների կրճատում և հացաբույսերի գների աճ է ակնկալվում, ինչը 2012/2013-ի հացաբույսերի առևտրի ծավալների նվազման կհանգեցնի՝ 6,9%-ով:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝  հանրապետությունում հացաբուլկեղենի գները 2012թ.-ի հոկտեմբերին, 2011թ.-ի հոկտեմբերի համեմատ, աճել են 10 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ գների աճը գրանցվել է 2,6 տոկոս մակարդակում:

Միաժամանակ սպասվում է, որ այս տարվա հացաբույսերի բերքը 20-25 հազար տոննայով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը, որը կազմում էր 440 հազար տոննա: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ նախորդ տարի ցորենի ինքնաբավությունը հանրապետությունում հասնում էր 38,7 տոկոսի: Միաժամանակ Հայաստանում հացաբույսերի սպառման ծավալները կազմում են շուրջ 650-720 հազար տոննա, որից միայն պարենային նպատակներով օգտագործվում է 435-450 հազար տոննան: Պակասուրդը լրացվում է ներմուծման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիների ընթացքում տարեկան կազմում է 380-420 հազար տոննա: -0-