Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

BMW-ն քառորդ միլիոն ավտոմեքենա է հետ կանչում ղեկի անսարքության պատճառով

07.12.2012, 11:09
BMW ընկերությունը X5 xDrive 35d մակնիշի 250 հազար ավտոմեքենա է հետ կանչում: Պատճառը ղեկի կառավարման հզորացուցիչի թերությունն է, հաղորդում է Associated Press-ը:
BMW-ն քառորդ միլիոն ավտոմեքենա է հետ կանչում ղեկի անսարքության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. BMW ընկերությունը X5 xDrive 35d մակնիշի 250 հազար ավտոմեքենա է հետ կանչում: Պատճառը ղեկի կառավարման հզորացուցիչի թերությունն է, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հայտնեց ավտոարտադրողը, ղեկի կառավարման հզորացուցիչի կաշեփոկի հեղույսի հնարավոր թերության պատճառով մեծանում է դրա՝ շարքից դուրս գալու հավանականությունը: Իր հերթին դա կարող է հանգեցնել ավտոմեքենայի կառավարման բարդությունների, ինչը կարող է վթարի պատճառ դառնալ, հաղորդում է rbc.ru-ն:

Հետկանչումը վերաբերում է 2008 թվականի սեպտեմբերի մեկից 2012 թվականի նոյեմբերի 15-ն արտադրած 250 հազար ավտոմեքենաների: Միաժամանակ, սպասվում է, որ ԱՄՆ-ում հետ կկանչվեն 29,8 հազար ավտոմեքենաներ, Կանադայում՝ մոտ 5,5 հազար ավտոմեքենա: Թե որքան ավտոմեքենա հետ կկանչվի Եվրոպայի և Ռուսաստանի տարածում, առայժմ հայտնի չէ:

Սա BMW ավտոկոնցեռնում մեքենաների հետկանչման առաջին դեպքը չէ: Այս տարվա մարտին BMW-ն ամբողջ աշխարհում շահագործումից հետ էր կանչել 2003-ից 2010 թվականները 5-րդ և 6-րդ շարքի 1,3 մլն ավտոմեքենա՝ դրանց մարտկոցներում հայտնաբերված թերությունների պատճառով: Ինչպես հայտնել են կոնցեռնի ներկայացուցիչները, մեքենաներում թերությունը մարտկոցի էլեկտրական շղթայում էր: Խնդիրը հազվադեպ կարող է հանգեցնել ավտոմեքենայի էլեկտրոնային համակարգի խափանումների՝ խոչընդոտելով շարժիչի աշխատանքը, երբեմն էլ հանգեցնել բռնկման:

2012 թվականին BMW-ն իրեն պատկանող Mini մակնիշի 235,5 հազար մեքենա է հետ կանչել բռնկման վտանգի պատճառով: Այն ժամանակ նշվել էր, որ ավտոմեքենայի էլեկտրոնիկայի համակարգում հայտնաբերված թերությունները հանգեցնում են պլատաների չափազանց տաքացման, ինչը կարող է բռնկման պատճառ դառնալ: «Հրդեհավտանգ» ավտոմեքենաների թվում էին այն ժամանակ Mini Cooper, Cooper S, Clubman, Cooper JCW, Countryman և Convertible մոդելները: -0-