Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ռուսական շուկաների վաճառողների անդրսահմանային վճարումների ծավալում ՀՀ-ի մասնաբաժինը 2024 թ աճել է մոտ 4 անգամ

01.10.2024, 13:09

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2024 թվականի հունվար-օգոստոսին ռուսական շուկաների վաճառողներից անդրսահմանային վճարումների ընդհանուր ծավալում Բելառուսի մասնաբաժինը աճել է գրեթե երեք անգամ, Հայաստանինը՝ չորս անգամ, Ղրղզստանինը՝ հինգ անգամ, ասվում է Модульбанк-ի և PRO Wildberries-ի զեկույցի մեջ, գրում է Коммерсант-ը։

Ճիշտ է, տոկոսային առումով այս երկրների տեսակարար կշիռը միևնույնն է մնում է ցածր. օրինակ՝ Բելառուսում 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 11,7%, Ղրղզստանում՝ 9,6%, Հայաստանում՝ 3,6%։

«ԱՊՀ երկրների հետ հաշվարկներում խնդիրներ չկան։ Բացի այդ, մեծ ծավալի հաշվարկներ իրականացվում են ռուսական ռուբլով»,- պարզաբանում է Модульбанк-ի խորհրդի անդամ Սվետլանա Գոդլինան։