Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ. Փաշինյան

05.12.2024, 12:35
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց տաքսու վարորդներին

Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Մի կարևոր տեղեկություն կա, որը երեկ և նախորդ օրը ԱԺ-ում բարձրաձայնելու առիթ չունեցա։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք հիշում եք, որ սեպտեմբեր ամսից մենք որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, և ՊԵԿ նախագահն ինձ մի թիվ է զեկուցել, որը, անկեղծ ասած, ինձ շատ զարմացրել է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մասնավորապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ, իսկ շրջանառությունը՝ մոտավորապես 27-29 մլն դրամի։

«Ընդ որում՝ թիվն աճողական է։ Առաջին ամսում եղել է 5 մլն դրամ, հետո երեք ամսվա տվյալներով 23 մլն ՀԴՄ կտրոն են գեներացրել Հայաստանում տաքսի վարող մեր վարորդները։ Ուրախությամբ արտահայտում եմ և ևս մեկ անգամ ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել, որովհետև, ճիշտ է, սկզբից կար մի փոքր անհանգստություն նաև նրանց շրջանում, նաև քաղաքացիների շրջանում, մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա ակնհայտ է, որ ճիշտ որոշում ենք կայացրել, և մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է»,- նշեց վարչապետը։