Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎԶԵԲ–ն ակնկալում է, որ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը չափավոր կլինեն

27.11.2024, 10:42
Վերակառուցման և զարգացման բանկն ակնկալում է, որ մի քանի տարվա բացառիկ աճից հետո կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը չափավոր կլինեն
ՎԶԵԲ–ն ակնկալում է, որ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը չափավոր կլինեն
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) ակնկալում է, որ մի քանի տարվա բացառիկ աճից հետո կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը չափավոր կլինեն, հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։

«Կանխատեսում ենք, որ իրական ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կդանդաղի մինչև 6․2%, իսկ 2025 թվականին՝ 4․8%, որը մոտ է Հայաստանի երկարաժամկետ պոտենցիալ աճի տեմպերին», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Ուկրաինայում պատերազմով պայմանավորված կապիտալի ժամանակավոր հոսքերն անհետացել են, սակայն փախստականների կարիքները բավարարելու և ազգային պաշտպանությունը ուժեղացնելու համար պետական ծախսերի ավելացումը մասամբ փոխհատուցել է այդ ազդեցությունը: 

«Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունը էական ռիսկեր է պարունակում տնտեսական հեռանկարի համար, ինչը կարող է ազդել դրա վրա երկու ուղղություններով էլ»,  – նշեց նա։

Գործադիր տնօրենը հայտարարեց, որ  կարճաժամկետ հեռանկարում աճը պայմանավորված կլինի սպառման և ավանդական ոլորտներով: Այնուամենայնիվ, տնտեսության հետագա աճի ներուժը անմիջականորեն կախված է դրա դիվերսիֆիկացումից:

«Համաշխարհային արժեշղթաներին ինտեգրվելու աշխարհագրական և լոգիստիկ մարտահրավերների պատճառով աճի հնարավորություններ են նկատվում ՏՏ ծառայությունների ընդլայնման, հյուրընկալության և բիզնես ծառայությունների արտապատվիրակման, ինչպես նաև գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտում ավելացված արժեքի ավելացման մեջ», – պարզաբանեց նա։

Ֆալչետտին նաև նշեց, որ գյուղատնտեսությանը ներկայումս բաժին է ընկնում զբաղվածություն ունեցող բնակչության մեկ հինգերորդը, բայց շատ ցածր արտադրողականություն ունի: 

«Ուստի ուշադրությունը պետք է կենտրոնացնել նորարարական լուծումների և նոր տեխնոլոգիաների ներդրման վրա՝ նպատակ ունենալով գյուղատնտեսական ապրանքները տեղափոխել արտահանման համար արժեշղթայի վերին հատված», – ավելացրեց նա։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6 տոկոս աճ է կանխատեսում, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոս։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։