Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Ընգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման կարևորությունը. Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ պետնախարարին

11.09.2024, 14:54
Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ պետնախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները
Ընգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման կարևորությունը. Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ պետնախարարին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում և ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը և Կիրտի Վարդհան Սինգհը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հասնելու հարցում հստակ է, այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման և տարածաշրջանում տնտեսական զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության ապահովման հաստատուն հանձնառության վրա: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը: Երկուստեք ընգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների արդյունավետ գործարկման կարևորությունը շահագրգիռ կողմերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային կայունության ապահովման հարցում: