Հայաստանի 157 ձկնաբուծական տնտեսություններից միայն ութն են անցել ջրամատակարարման կիսափակ համակարգի. փորձագետ
07.04.2014,
15:57
Հայաստանում գործող ձկնաբուծական տնտեսություններից միայն ութն է անցել ջրամատակարարման կիսափակ համակարգի, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայ ձկնարտադրողների և արտահանողների միավորման ղեկավար Արթուր Աթոյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող ձկնաբուծական տնտեսություններից միայն ութն է անցել ջրամատակարարման կիսափակ համակարգի, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայ ձկնարտադրողների և արտահանողների միավորման ղեկավար Արթուր Աթոյանը։
Հայաստանի կառավարության` 2013 թվականի որոշման համաձայն, բոլոր ձկնաբուծական ֆերմաներն առաջիկա մեկուկես տարում պետք է անցնեն ձկնաբուծական տարողությունների ջրամատակարարման փուլային ռեժիմի, որը ենթադրում է ջրի 70 տոկոսի բազմակի օգտագործում, ինչը նպաստում է դրա ռացիոնալ օգտագործմանը և ծախսերի կրճատմանը։ Միաժամանակ, նոր համակարգին անցումը կատարելը ենթադրում է նոր թանկարժեք տեխնոլոգիաների ներդրում, որի գինը, կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1.5 մլն եվրո։
«Նոր համակարգի անցած ձկնաբուծական տնտեսություններն իրենք են իրենց տնտեսություններ համար նոր տեխնոլոգիաներ մշակել` հարմարեցնելով դրանք տեղական պայմանների»,– ասաց Աթոյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Նա միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը վարկային բեռի հետ միասին հանգեցրել է բազմաթիվ ձկնաբուծական տնտեսությունների փակմանը։
«Այսպես, 2013 թվականի սեպտեմբերի տվյալներով, հանրապետությունում գործած 234 տնտեսություններից 77–ն արդեն փակվել է»,– ավելացրեց նա։
Աթոյանը կարևորում է Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններում ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների անցկացմանը, սակայն ընդգծում է, որ ձեռնարկվող քայլերը չպետք է խոչընդոտեն ձկնաբուծական տնտեսությունների նորմալ գործունեությանը դրանց իրականացման թանկության պատճառով։
Ձկնաբուծական տնտեսությունների համար նվազագույն վնասով ջրի տնտեսման խնդրի լուծման համար փորձագետն առաջարկում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում, համապատասխան պետական գերատեսչությունների և ձկնաբուծական ընկերությունների մասնագետներ։
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով` ձկան արտադրության ծավալը Հայաստանում 2013 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.8 հազար տոննայով` կազմելով 11.6 հազար տոննա։ -0