Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

19 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում․ առաջադրվել է շուրջ 153․7 մլն դրամ տուգանք․ ՊԵԿ

08.07.2025, 12:09
12 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 76 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 19 մլն դրամ տուգանք
19 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում․ առաջադրվել է շուրջ 153․7 մլն դրամ տուգանք․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հայտնում են ՊԵԿ-ից։

Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

«Մասնավորապես, 19 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 153․7 մլն դրամ տուգանք, իսկ 12 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 76 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 19 մլն դրամ տուգանք»,-նշվում է հաղորդագրության մեջ։