Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

«2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը Հայաստանում կհանվեն կիրառությունից 2014 թ.–ի հոկտեմբերի 1-ից

11.09.2014, 17:24
Որոշ ապրանքների դրոշմավորման համար «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը Հայաստանում կհանվեն կիրառությունից այս տարվա հոկտեմբերի 1-ից, համապատասխան որոշում է ընդունվել հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում։
«2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը Հայաստանում կհանվեն կիրառությունից 2014 թ.–ի հոկտեմբերի 1-ից
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Որոշ ապրանքների դրոշմավորման համար «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը Հայաստանում կհանվեն կիրառությունից այս տարվա հոկտեմբերի 1-ից, համապատասխան որոշում է ընդունվել հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում։

«Միաժամանակ, նմանատիպ ակցիզներով ապրանքների իրացումը կարող է շարունակվել մինչև 2015 թվականի հունիսի 1–ը, ինչից հետո կարգելվի»,– նիստում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ -0-