2014 թ.–ին Հայաստանի մարզերին տրամադրվող դոտացիաների ընդհանուր ծավալը կկազմի 39,1 մլրդ դրամ
29.10.2013,
19:04
Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի օրինագծով մարզերին տրամադրվող դոտացիաները կկազմեն 39,1 մլրդ դրամ, հայտարարել է ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի օրինագծով մարզերին տրամադրվող դոտացիաները կկազմեն 39,1 մլրդ դրամ, հայտարարել է ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։
«Նախորդ տարվա բյուջեում նախատեսված էր 32,6 մլրդ դրամի դոտացիա», – ասել է նա ՀՀ ԱԺ–ի հանձնաժողովներում կայացած բյուջետային լսումների ժամանակ։
Փոխնախարարի խոսքերով` նախատեսված գումարը չի ներառում կոնկրետ կրթական նախագծերի, առողջապահության ծրագրերի և այլ ոլորտների ֆինանսավորումը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ըստ օրենքի` դոտացիաների գումարի չափը հաշվարկվում է առանձին տեղական իշխանությունների բյուջեների հիման վրա, որոնք խմբավորվում են 300 մարդուց ավել կամ պակաս բնակչություն ունեցող կատեգորիաներում։
«Այն համայնքներին, որտեղ բնակվում է 300 հոգուց քիչ մարդ, կտրամադրվի 3,5 մլն–ական դրամի դոտացիա, նույնքան, որքան 2012 թ.–ին։ Մյուս համայնքների դեպքում դոտացիաները կհաշվարկվեն օրենքով սահմանված կարգով` հողի հարկի չափի և բնակչության մեկ շնչի հաշվով ունեցվածքի հիման վրա։ Բացառություն կլինի միայն Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքը, որտեղ դոտացիաները հատկացվում են սահմանված չափով` 4,6 մլն դրամ», – ընդգծել է Սաֆարյանը։
Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–