Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Ուկրաինայի իրադարձությունները չեն ազդում ՄՄ–ի ընդլայնման վրա, 2014 թ.–ին Հայաստանը կմիանա միությանը

10.04.2014, 20:31
Ուկրաինայի շուրջ իրադարձությունները որևէ կերպ չեն ազդել Մաքսային միության ընդլայնման ծրագրերի վրա, արդեն այս տարի Հայաստանը կարող է անդամակցել դրան, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն։
Ուկրաինայի իրադարձությունները չեն ազդում ՄՄ–ի ընդլայնման վրա, 2014 թ.–ին Հայաստանը կմիանա միությանը
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի շուրջ իրադարձությունները որևէ կերպ չեն ազդել Մաքսային միության ընդլայնման ծրագրերի վրա, արդեն այս տարի Հայաստանը կարող է անդամակցել դրան, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն։

«Ուկրաինական իրադարձությունները որևէ կերպ չեն ազդել ընթացքի վրա այդ երկու ուղղություններով (Ղրղըզստան և Հայաստան – խմբ)։ Յուրաքանչյուրն իր տրամաբանությունն ունի, իր տեմպը։ Հայաստանը, հասկանալի է, էապես ավելի արագ է ընթանում, քան Ղրղըզստանը։ Աշխատանքը շարունակվում է»,– ասել է Խրիստենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ Հայաստանն ունի այս տարի միանալու բոլոր հնարավորությունները»,– ավելացրել է նա։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ Հայաստանի կառավարությունը հունվարի 28–ին հաստատել է փաստաթղթի իրագործման գործողությունների ժամանակացույցը և հույս ունի մայիսին ՄՄ—ին միանալու փաստաթղթեր ստորագրել։ -0-Ն.Ա.