2015 թ.–ին տարեկան ավելի քան 85 հազար տոննա հզորությամբ նոր ԼՀԿ կշահագործվի
10.10.2013,
16:39
«Թեղուտ» ՓԲԸ–ն 2015 թ.–ին շահագործման կհանձնի նոր լեռնահարստացուցիչ կոմբինատ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Թեղուտ» ՓԲԸ–ն 2015 թ.–ին շահագործման կհանձնի նոր լեռնահարստացուցիչ կոմբինատ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։
«Թեղուտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ. «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ կողմից որպես 100 տոկոսանոց դուստր ընկերություն` Թեղուտի պղնձամոլիբդենային Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնելու նպատակով։ Հանքավայրում նախագծի շրջանակներում կկառուցվի տարեկան 83.7 հազար տոննա առավելագույն հզորությամբ պղնձի և 1.6 հազար տոննա առավելագույն հզորությամբ մոլիբդենային խտանյութի լեռնահարստացման կոմբինատ։
Ինչպես նշել է Մինասյանը, նոր լեռնահարստացուցիչ կոմբինատը տարեկան կմշակի մոտ 7 մլն տոննա հանքաքար։
Նրա խոսքերով` նախատեսվում է նաև, որ շինարարական աշխատանքների ժամանակ ստեղծված մոտ հազար ժամանակավոր աշխատատեղերը կդառնան մշտական` 150 հազար դրամ (369 դոլար) միջին ամսական աշխատավարձով։
Նիստի ժամանակ կառավարությունը որոշում է ընդունել «Թեղուտ» ընկերության համար երեք տարով հետաձգել ԱԱՀ վճարները։
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2009 թ.–ի ապրիլին վերանայված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն` երեք տարով հետաձգվում են ԱԱՀ վճարներն այն ընկերությունների համար, որոնք Հայաստան են ներկրում ավելի քան 300 մլն դրամի ապրանք, նոր տեխնոլոգիաներ կամ սարքավորումներ, ինչպես նաև այն ձեռնարկությունների համար, որոնց ներդրումային փաթեթը գերազանցում է նշված գումարը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Թեղուտ» ՓԲԸ–ն 28 տարվա ընթացքում Հայաստանում 338 մլն դոլար կներդնի։–0–