Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+2

2016 թ.–ից հայկական միս-մսամթերքի ներմուծումը ՌԴ դադարեցվել է. ընթանում են քննարկումներ Ռոսսելխոզնադզորի հետ

18.09.2020, 17:56
Առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին
2016 թ.–ից հայկական միս-մսամթերքի ներմուծումը ՌԴ դադարեցվել է. ընթանում են քննարկումներ Ռոսսելխոզնադզորի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունից Ռուսասատանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով: 

ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել այդ հիվանդության դեմ պայքարի նպատակով. զարգացել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ: 

«Ռուս գործընկերներին տեղեկացվել է նաև, որ 2020թ. Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Քննարկումների արդյունքնում կողմերը որոշել են, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, դաբաղից ազատ մարզերի-շրջանների ցանկը, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսվում են միս-մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն: 

Երկուստեք բարձր է գնահատվել կառուցողական երկխոսությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ռուսական կողմին անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո:–0–