Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
0

2017 թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով

05.05.2017, 14:29
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ:
2017 թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, ինչը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, հաղորդում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

2017 թվականի ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 25.7 տոկոսանոց աճ:

Ինչես հայտնում են գերատեսչությունից, «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7246 տոննա ապրանք, որը 82.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:

2017 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 745.3 տոկոսով:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը 334.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 21.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: -0-