Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

2018 թ.–ի սկզբից Հայաստանում կթանկանա դիզվառելիքը

13.12.2017, 10:58
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում:
2018 թ.–ի սկզբից Հայաստանում կթանկանա դիզվառելիքը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում, քանի որ 2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով, գրում է «Ժամանակը»։

«Ամենահամեստ հաշվարկներով դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել», – նշում են հոդվածի հեղինակները։

Համենայնդեպս, ազատ դրամական միջոցներ ունեցողները սկսել են դիզվառելիք գնել և պահեստավորել, հաջորդ տարի ավելի թանկ գնով վաճառելու հույսով:

Թանկացման արդյունքում՝ գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի, գրում է թերթը։–0–