Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-11

2020 թ.–ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256%–ով. Փաշինյան

16.09.2020, 12:42
Փաշինյանը հայտնել է ոչխարի և այծի արտահանման ցուցանիշների ավելացման մասին
2020 թ.–ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256%–ով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։

«Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի», – նշել է վարչապետը:

Նրա խոսքով, այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իր հորդորներին:

«Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն: Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,– եզրափակել է վարչապետը:–0–