Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

2023թ․–ին Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների ծավալը կազմել է 1,4մլրդ դոլար․ էկոնոմիկայի փոխնախարար

09.01.2024, 16:02
Փոխնախարարը հայտնեց նաև, որ առաջընթաց է գրանցվել մետալուրգիայի ոլորտում
2023թ․–ին Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների ծավալը կազմել է 1,4մլրդ դոլար․ էկոնոմիկայի փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի վերջին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կազմել է 1,4 մլրդ դոլար, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Նրա խոսքով, խոշորագույն նախագծերն են Առևտրի համաշխարհային կենտրոնը, որում ներդրվել է 212 մլն դոլար, Արագած լեռան վրա գտնվող լեռնադահուկային հանգստավայրը (ներդրումներ՝ $200 մլն) և Berkeley Capital գոլֆի ակումբը (ներդրումները կազմել են $172 մլն)։

Փոխնախարարը հայտնեց նաև, որ առաջընթաց է գրանցվել մետալուրգիայի ոլորտում։ Մասնավորապես, բացվել են չորս նոր գործարաններ, երկու գործարան ընդլայնել են իրենց արտադրական հզորությունները, ներդրումների ընդհանուր ծավալն այս ոլորտում հասել է 270 մլն դոլարի, ստեղծվել է մոտ հազար աշխատատեղ։

Նախօրեին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ներդրումների համախառն ծավալն աճել է 17,5 տոկոսով։ Միաժամանակ Քերոբյանը նշել է, որ ներդրումային ցուցանիշի վերաբերյալ վերջնական տվյալներ կան միայն 2021թ.-ի համար, այս տարվա ապրիլին վերջնական տվյալներ կլինեն 2022թ․–ի համար։ Նրա խոսքով՝ 2022-2023 թթ.–ի արդյունքում ակնկալվում է, որ կիրագործվի ներդրումները ՀՆԱ-ի 25%-ին հասցնելու նպատակը։-0-