Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

2023թ. մայիսին 724 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, առաջադրվել է մոտ 227.5 մլն դրամի տուգանք. ՊԵԿ

21.06.2023, 16:12
Մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 724 հարկ վճարողի մոտ
2023թ. մայիսին 724 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, առաջադրվել է մոտ  227.5 մլն դրամի տուգանք. ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 724 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 227.5 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով, ներկայացվում է կից հղմամբ։–0–