Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

2023թ.–ի 7 ամիսներին արտահանման և ներմուծման աճը հանգեցրել են առևտրի հաշվեկշռի վատթարացման. ՀԲ

02.10.2023, 11:03
2023 թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանման և ներմուծման ծավալներն աճել են, համապատասխանաբար, 62 և 63 տոկոսով` հանգեցնելով առևտրի հաշվեկշռի 64 տոկոս վատթարացման
2023թ.–ի 7 ամիսներին արտահանման և ներմուծման աճը հանգեցրել են առևտրի հաշվեկշռի վատթարացման. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանման և ներմուծման ծավալներն աճել են, համապատասխանաբար, 62 և 63 տոկոսով` հանգեցնելով առևտրի հաշվեկշռի 64 տոկոս վատթարացման։ Նման գնահատական է ներկայացվում «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում։

Նշվում է, որ ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում շարունակվել է գրանցվել երկնիշ ամսական աճ, որը չափավորված է 2023 թ. առաջին մի քանի ամիսների համեմատ:

Ապրանքների արտահանումն ու ներմուծումը հուլիսին աճել է, համեմատաբար, 16 և 20 տոկոսով` պայմանավորված մեքենասարքավորումների և տրանսպորտային միջոցների վերաարտահանմամբ: Բացի այս ապրանքատեսակներից` Հայաստանի հիմնական արտահանման որոշ մասը կրճատվել է: Հուլիսին պղնձի և պատրաստի սննդամթերքի արտահանումն անվանական արտահայտությամբ նվազել է, համապատասխանաբար, 10 և 8 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հուլիսին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 62,6%-ով՝ գերազանցելով 10,37 մլրդ դոլարը, իսկ արտահանումը տարվա առաջին յոթ ամիսներին աճել է 62,1%-ով։ կազմելով ավելի քան 3,8 մլրդ դոլար, իսկ ներմուծումը գերազանցել է ավելի քան 6,5 մլրդ դոլարը՝ գրանցելով 63% աճ։–0–