Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

2024թ․–ին Հայաստանի պետական բյուջեում հարկերը կկազմեն ՀՆԱ–ի 24,4%–ը․ ԿԲ նախագահ

30.10.2023, 15:40
Ակնկալվում է, որ 2024 թ․–ի արդյունքում պետական բյուջեի եկամուտները զսպող ազդեցություն կունենան համախառն պահանջարկի վրա
2024թ․–ին Հայաստանի պետական բյուջեում հարկերը կկազմեն ՀՆԱ–ի 24,4%–ը․ ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծում ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի ցուցանիշի աճը նախատեսված է 0.75 տոկոսային կետ, ինչի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 24.4%-ը, որը 0.2 տոկոսային կետով գերազանցում է միջնաժամկետ ծրագրային ցուցանիշը, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Արդյունքում ակնկալվում է, որ 2024 թ․–ի արդյունքում պետական բյուջեի եկամուտները զսպող ազդեցություն կունենան համախառն պահանջարկի վրա»,- ասաց նա 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։

Գալստյանի խոսքով, ՀՆԱ-ում հարկերի ծրագրված բարձր աճի ապահովումը կարևոր նշանակություն կունենա համապատասխան հարկաբյուջետային բուֆերների ձևավորման համար, ինչպես նաև թույլ կտա ավելի շատ ռեսուրսներ հատկացնել կապիտալ ծախսերի իրականացման համար, որոնք խթանում են երկարաժամկետ կայուն տնտեսական աճը։

Այս առումով նա կարևորեց հաջորդ տարի հարկերի հավաքագրման բարելավման համար կայուն լծակների ձևավորումն ու արդյունավետության ապահովումը, ինչպես նաև մատնանշեց տնտեսական աճի կառուցվածքին համապատասխան հարկային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։-0-