Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի շուրջ 557 մլրդ դրամ ակմ պետբյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը

22.01.2024, 20:53
2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով
2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի շուրջ 557 մլրդ դրամ ակմ պետբյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

«2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը», – նշվում է գերատեսչության Facebook–յան էջում։–0–