Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

2025թ․–ին Հայաստանում բացահայտվել է 363 մլրդ դրամի «ստվերային» շրջանառություն․ ՊԵԿ նախագահ

Այսօր, 16:45
2025թ․–ինՀայաստանում բացահայտվել է 363 մլրդ դրամի «ստվերային» շրջանառություն, ինչը 44%-ով բարձր է 2024 թվականի ցուցանիշներից
2025թ․–ին Հայաստանում բացահայտվել է 363 մլրդ դրամի «ստվերային» շրջանառություն․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ինՀայաստանում բացահայտվել է 363 մլրդ դրամի «ստվերային» շրջանառություն, ինչը 44%-ով բարձր է 2024 թվականի ցուցանիշներից։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Բացահայտվել են նաև 124 մլրդ դրամի «թաքցված» հարկեր (2024 թվականի համեմատ աճը՝ 29%)։ Բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ, ինչը 4%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Ընդ որում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը կրճատվել է 22%-ով»,- ասել է Հակոբյանը։

Նա տեղեկացրել է, որ «թվային» ստուգումների տեսակարար կշիռն աճել է մինչև 40% (2024 թվականի 7%-ի դիմաց)։

ՊԵԿ նախագահը նշել է, որ դժվար է գնահատել «ստվերային» տնտեսության իրական ծավալները, սակայն միջազգային կառույցների գնահատականներով այն կարող է կազմել Հայաստանի տնտեսության 20%-ը։

«Ֆինանսների նախարարության գնահատականներով, որոնք կիսում ենք նաև մենք, խոսքը ՀՆԱ-ի 3-4%-ի մասին է»,- ասել է Հակոբյանը։

Նա այս տեսանկյունից ամենառիսկայինն է անվանել շինարարության և առևտրի ոլորտները։ 2025 թվականին խախտումներ են հայտնաբերվել նաև մարզական ակումբների, դեղատների և սերվերների ոլորտներում։ (1 դոլարը = 377.97 դրամ)