Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+37

210 մլն դրամ չվճարված հարկ. ՊԵԿ-ը Երևան-Սևան մայրուղու գազալցակայանում խոշոր չարաշահում է բացահայտել (ՎԻԴԵՈ)

Այսօր, 14:42
Երևան-Սևան մայրուղում գործող վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը  պետական բյուջե չի վճարել 210 մլն դրամ հարկ. ՎԻԴԵՈ
210 մլն դրամ չվճարված հարկ. ՊԵԿ-ը Երևան-Սևան մայրուղու գազալցակայանում խոշոր չարաշահում է բացահայտել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևան-Սևան մայրուղում գործող վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը թաքցրել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել 210 մլն դրամ հարկ, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ստացված տվյալների հիման վրա իրականացվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ընկերության գազալցակայանների լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել իրացման տվյալները, ուսումնասիրվել են վաճառքի մատյաններն ու սևագիր գրառումները, որոնք համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայի հետ։

Պարզվել է, որ 2022-2026 թվականներին ընկերությունը սեղմված բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի մասով թերհայտարարագրել է շուրջ 600 մլն դրամի շրջանառություն։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: