Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկը կփոխարինի բյուջետային վարկով. կառավարությունը որոշում ընդունեց (ՎԻԴԵՈ)

11.06.2020, 16:17
Հայաստանը հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկը կփոխարինի բյուջետային վարկով. ՎԻԴԵՈ
ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկը կփոխարինի բյուջետային վարկով. կառավարությունը որոշում ընդունեց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկը կփոխարինի բյուջետային վարկով, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը:

ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ որոշում ընդունեց այդ նպատակով բյուջետային վարկ տրամադրելու համար։

Նախարարը հիշեցրել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը: 

«Խոսքը 300 մլն ԱՄՆ դոլար վարկի մասին է, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ է և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ 2018թ. դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսել են բանակցությունները և ժամկետի երկարացման խնդիր ունենք: Մինչև 2019թ. տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հանարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը, այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում անել և առաջարկվում է 2020-2020թթ. ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 միլիարդ ՀՀ դրամի բյուջետային վարկ: Նախատեսվել է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությւոնը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր», – ասաց նախարարը` նշելով, որ նախատեսվում է, որ այդ գումարից 2020թ.–ին կհատկացվի 18,7մլրդ դրամ, 2021թ.–ին` 31,5 մլրդ դրամ, 2022թ.–ին` 13մլրդ դրամ։

«Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որպեսզի չգերազանցվի վարկի սպասարկման և մարման համար նախատեսված դրամական հոսքերը։ Դա շատ կարևոր է ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի վերանորոգումը պատշաճ ավարտելու համար», – ընդգծեց Պապիկյանը։

Նրա խոսքով, կստեղծվի նաև մրցութայի հանձնաժողով աշխատանքների կատարման և ծախսերի վերահսկման համար։

Մեծ ներքին ռեսուրսներ

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:

«Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներքին աղբյուրներից միջոցներ ենք ներգրավում՝ավելի լավ պայմաններով և ավելի է մեծացվելու կառավարության լծակները՝ այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար: Նախկին պայմաններում որոշակի սահմանափակումներ ունեինք՝ այդ թվում գնումներ իրականացնելու առումով, իսկ այս պարագայում, այն դնում ենք շուկայական տրամաբանության մեջ և կարող ենք շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրքանի գները կլինեն ավելի ցածր»,-ասաց նա` հույս հայտնելով, որ որակն էլ չի զիջի:

«ՀՀ կառավարության նկատմամբ կա վստահություն, մենք նկատում ենք, որ ներքին շուկայում ավելի մեծ հետաքրքրություններ են ձևավորվում ՀՀ կառավարությանը վարկավորելու հարցում, այսինքն՝ ֆինանսավորելու և կարող են լինել մեծ պրոյեկտներ, որոնց ֆինանսավորման համար դիմենք ոչ թե արտաքին, այլ ներքին աղբյուրներին», – ընդգծեց Փաշինյանը։

Էլեկտրաէներգիայի սակագների կնվազեն

Ինչպես նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սա նաև տեմպի երաշխիք է։

«Այս աշխատանքների արդյունքում ունենալու ենք ինքնարժեքի դրական միտում: Այսինքն՝ ըստ էության համակարգում նվազելու է ինքնարժեքը, իսկ ռուսական վարկի պարագայում, տեմպի հանարվորությունը բավականին սահամանփակում էր», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, այս ազատությունը նաև թույլ է տալիս որքան հնարավոր է շուտ ստանալ  արդյունք ինքնարժեքի նվազումից։–0–