Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթգծի կառուցման նախագիծը կարող է իրականացվել մեկ տարվա ընթացքում. ՀԿԵ ղեկավար

24.05.2012, 14:16
Երևանի մետրոյի «Զարբախ» կայարանից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթգծի կառուցւոմը կարող է իրականացվել մեկ տարվա ընթացքում, հայտնեց «ՀԿԵ» ԲՓԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի մետրոյի «Զարբախ» կայարանից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթգծի կառուցւոմը կարող է իրականացվել մեկ տարվա ընթացքում, հայտնեց «ՀԿԵ» ԲՓԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

«Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»  հուշագիրը ստորագրվել է մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի, միջև:

«Հաշվի առնելով երթուղու երկարությունը, որը, նախնական գնահատականներով, մոտ 7 կիլոմետր է, կարծում եմ, որ եթե սկսենք աշխատանքը, ապա միանգամայն հնարավոր է, որ այդ նախագիծը կիրականացվի մեկ տարվա ընթացքում»,- ասաց Ռեբեցը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում: 

Նրա խոսքերով՝ այժմ ավարտական փուլում են ծրագրի նախագծային և արժեքին  վերաբերող փաստաթղթերը, որոնց արդյունքում կստացվի անհրաժեշտ ծախսերի գնահատականը: 

«Իմ կարծիքով՝ այդ ծրագիրը պետք է իրականացվի: Մենք սկզբունքորեն պայմանավորվել ենք, որ այդ նախագծում յուրաքանչյուր կողմի մասնակցության ձևաչափը կորոշվի՝ կախված այն բանից, թե որքան կլինի դրա արժեքը»,- նշեց նա:

Ռեբեցն ավելացրեց նաև, որ ծրագիրը բաց է շահագրգիռ կողմերի համար, և բացառված չէ դրանում նոր գործընկերների ներգրավումը:

Նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում:

Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-