ԱՄՀ-ն կվերանայի Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները
08.09.2023,
22:15
Արժույթի միջազգային հիմնադրամը կվերանայի Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները, ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը կվերանայի Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները, ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը:
«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշելով, որ Հայաստանում աճի տեմպերը մնում են շատ բարձր՝ հասնելով 10,5%-ի 2023թ.-ի առաջին կեսին ծառայությունների հատվածների, շինարարության և առևտրի ընդլայնման շնորհիվ՝ նա պարզաբանեց, որ ՌԴ-ից ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների և կապիտալի տեղաշարժը մեծամասամբ նպաստել է տնտեսական ակտիվության զգալի աճին 2022-2023թթ.-ին:
«Այդուհանդերձ, տարեվերջին աճի տեմպերի դանդաղումը, աճի վրա միգրացիայի և կապիտալի ներհոսքի ազդեցության թուլացմանը զուգընթաց, հավանաբար, կհանգեցնի աճի տեմպերի նվազմանը: Աճի վերաբերյալ մեր կողմից վերանայված կանխատեսումները ներկայացված են Stand-By Arrangement (SBA) ծրագրի շրջանակում երկրորդ տեսության քննարկումների ավարտից և սեպտեմբերին IV հոդվածի խորհրդակցություններից հետո», - հայտարարեց Ազուրը:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրված է 4% (±1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2023 թվականի 7 ամիսների ընթացքում, 2022 թվականի հունվար-հուլիսի համեմատ, աճել է 10,4 տոկոսով։ 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0.2% գնանկում, իսկ այս տարվա հուլիսի համեմատ գների անկումը կազմել է 1.4%։
ԿԲ հունիսյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,9 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը 4 տոկոս թիրախային ցուցանիշից փոքր-ինչ ցածր կլինի։
Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատմամբ, այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն ակնկալում է Հայաստանի տնտեսության 7,5% աճ, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 5%, ԱՄՀ-ն կանխատեսում է 5,5% աճ: -0-