Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+4

ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ

24.05.2023, 11:05
Ռեակտորները կառուցվում են ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործմամբ և ունակ են հանգեցնել Ռուսաստանից, և Չինաստանից ավելի մեծ էներգետիկ անկախության
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման։ Այս մասին հայտնել է Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգինը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Եվ մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, մենք նախատեսում ենք ստեղծել փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ, որոնք կառուցվում են ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործմամբ և ունակ են հանգեցնել Ռուսաստանից, և Չինաստանից ավելի մեծ էներգետիկ անկախության», – հայտարարել է նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ։

Լոնգինը, ով աշխատում է Պետդեպարտամենտում, մանրամասներ չի հայտնել։–0–