Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱԶԲ-ն ՀՀ–ի զարգացման կարևոր գործընկերներից է` ավելի քան 1,5 մլրդ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով. Ավինյան

23.10.2019, 12:58
Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենին։
ԱԶԲ-ն ՀՀ–ի զարգացման կարևոր գործընկերներից է` ավելի քան 1,5 մլրդ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիքսին Չենին, հաղորդում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու գործում։

Շինքսին Չենը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված Երկրի գործընկերության ռազմավարությունում արտացոլված առաջնայնությունների վրա։ Ռազմավարությունը ԱԶԲ կառավարող խորհրդի կողմից պետք է քննարկվի այս տարվա նոյեմբերին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհին նվիրված համաժողովի շրջանակներում, զրուցակիցները կարևորել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը։

Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։–0–