Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱԶԲ-ն հաստատում է 2 մլն դոլարի դրամաշնորհ՝ COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարում աջակցելու նպատակով

18.08.2020, 19:31
ԱԶԲ-ն հաստատում է 2 մլն դոլարի դրամաշնորհ՝ COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարում աջակցելու նպատակով
ԱԶԲ-ն հաստատում է 2 մլն դոլարի դրամաշնորհ՝ COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարում աջակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ մամլո հաղորդագրությունում։

Ինչպես նշել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին, ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։

«Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1966թ.–ին, բանկի գլխավոր նպատակն է խթանել տնտեսության աճն Ասիայում և Հեռավոր Արևելքում` այդ տարածաշրջաններ ուղղելով ուղիղ փոխառություններ և ցուցաբերելով տեխնիկական աջակցություն։–0–