ԱԶԲ տնօրենների խորհուրդը 2024թ.–ի առաջին եռամսյակում կքննարկի Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարությունը
22.02.2023,
15:25
Ասիական զարգացման բանկի 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարությունը գտնվում է նախապատրաստական փուլում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկի 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարությունը գտնվում է նախապատրաստական փուլում և նախատեսվում է ԱԶԲ տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2024 թ. առաջին եռամսյակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Ասիական Զարգացման բանկի ավագ տնտեսագետ Գրիգոր Գյուրջյանը։
«Առաջիկայում, ԱԶԲ-ն նախատեսում է ՀՀ կառավարության գործընկերների հետ մեկնարկել հաջորդող հնգամյա ժամանակահատվածի գործընկերության առաջնահերթոթյունների և ուղղությունների վերաբերյալ քննարկումները», – նշեց նա։
Խոսելով ՀՀ կառավարության և ԱԶԲ–ի միջև նախատեսված հնարավոր համատեղ ծրագրերի մասին` Գյուրջյանը պարզաբանեց, որ դրանք մշտապես և պարբերաբար քննարկվում են ՀՀ կառավարության գործընկերների հետ։
Նրա խոսքով, նոր ծրագրերի իրականացումը պայմանավորված է կառավարության ռազմավարական առաջնահերթություններով ու կարիքներով։
«ԱԶԲ հնգամյա (2019-2023) գործընկերության ռազմավարության ծրագրի համաձայն, ԱԶԲ ոլորտային առաջնահերթություններ են հանդիսանում․ ենթակառուցվածքները (ճանապարհներ, քաղաքային տնտեսություն և էներգետիկա); մարդկային կապիտալի զարգացումը (կրթություն, առողջապահություն) և ֆինանսական ու կապիտալի շուկաները», – ասաց նա։
Միաժամանակ Գյուրջյանն ավելացրեց, որ ԱԶԲ ռազմավարությամբ նմանաբնույթ ոլորտային առաջնահերթություններ են սահմանված նաև ԱԶԲ կողմից մասնավոր հատվածի հետ գործառնությունների համար։
«Որպես այդպիսին, ծրագրերի ամրագրված շրջանակ և փաթեթ սահմանված չէ», – նշեց ԱԶԲ–ի ավագ տնտեսագետը։
ԱԶԲ–ն ՀՀ կառավարության հետ համագործակցում է 2005թ.–ից։ Այդ ընթացքում հաստատվել է 38 սուվերեն և ոչ սուվերեն վարկեր, ինչպես նաև հատուկ աջակցության գրանտ։ Մինչ այսօր ներդումների ընդհանուր գումարը 1,74 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Հայաստանին տրամադրվել են նաև 48 տեխնիկական աջակցության գրանտեր՝ 25,9 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։–0–