Ամանորից հետո շաքարավազը, հնարավոր է, թանկանա
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամանորից հետո շաքարավազը, հնարավոր է, թանկանա, ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը 2019թ.–ի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։
Գևորգյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող շաքարավազի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներկրվող շաքարավազինը։ Դա կապված է այն փաստի հետ, որ Ռուսաստանն այսօր էժան գնով է իրացնում շաքարավազը, ինչը մեծ խնդիր է։
«Ակնհայտ է բացասական բալանս։ Շաքարավազի գնի դինամիկան ութ սուպերմարկետներում ցույց է տալիս, որ արժեքը 1 կգ–ի համար 223 դրամ է (0,46 ցենտ), իսկ երբեմն հանդիպում է նաև 1 կգ–ի համար 209 դրամ։ Սա այդքան էլ լավ ցուցանիշ չէ, քանի որ (տեղական արտադրության շաքարավազի, խմբգր.) միջին ինքնարժեքն ավելի բարձր է, և նման սեզոնային իջեցումներն առաջացնում են խնդիրներ», – ասաց Գևորգյանը։
Նա նշեց, որ գների նման իջեցումը բնական չէ, այդ պատճառով կարգավորիչը սպասում է, որ հունվարից գները կբարձրանան։
Միաժամանակ նա նշեց, որ 2025թ.–ից կներդրվի տուրք երրորդ երկրներից ներկրվող շաքարավազի համար, և եթե մինչ այդ չլուծվի Հայաստանում շաքարավազի արտադրության բարձր ինքնարժեքի խնդիրը, ապա սպառողները կարող են բախվել նոր պրոբլեմների հետ։–0–