Արագ ապրանքաշրջանառություն. ԱԺ–ն վավերացրել է Վրաստանի հետ համաձայնագիրը
18.09.2020,
20:05
Դա թույլ կտա կրճատել կրկնակի ստուգումների թիվն ու կարագացնի մաքսազերծման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն ուրբաթ վավերացրել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև զննման մասին տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, համաձայնագիրը վերաբերում է միայն խոշոր բիզնեսի բեռներին, այլ ոչ թե ֆիզիկական անձանց։
Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2019թ.–ի նոյեմբերին և նախատեսում է, որ ապրանքների` սահմանով անցնելիս երկու երկրների մաքսայինները պետք է կիսվեն իրականացված զննման տվյալներով։
Հովհաննիսյանի խոսքով, դա թույլ կտա կրճատել կրկնակի ստուգումների թիվն ու կարագացնի մաքսազերծման գործընթացը։
Նա նաև նշեց, ո հիմա նմանատիպ համակարգ է փորձարկվում Իրանի հետ։–0–