Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արցախում բացառիկ հնարավորություն է ստեղծվել ներդրումներ անել ցանկացողների համար. նախարարը պարզաբանում է

08.01.2021, 16:49

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնել է, որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար։

Նրա խոսքով, 5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ:

«Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար: 5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում», – նշել է նա Facebook–յան իր էջում:–0–