Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և ԱՄՆ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

11.07.2023, 11:52
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի հետ
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և ԱՄՆ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի հետ:

Այս մասին հայտնել է Գրիգորյանը Facebook–յան իր էջում։

«Մտքեր ենք փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման, փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում», – նշել է Գրիգորյանը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի համախառն ծավալը 2023թ.–ի հունվար–մայիսին, 2022թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 86,9%–ով և կազմել մոտ 7,34մլրդ դոլար։ Մասնավորապես, ԱՄՆ–ի հետ այն կազմել է շուրջ 307.95մլն դոլար, աճը` 2,4 անգամ։–0–