Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստին

20.06.2014, 12:46
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստի աշխատանքներին, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստին
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստի աշխատանքներին, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր: Մասնավորապես` խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվեն արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ չեզոքացման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագիծը, ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հայեցակարգով նախատեսված հիմնական միջոցառումների ծրագրի, ինչպես նաեւ մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկույցներ կներկայացվեն նաև ԱՊՀ երկրների գործարար և ներդրումային միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, արդյունաբերական և գիտատեխնիկական պարկերի, ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկայի իրավիճակի մասին: Կքննարկվեն նաև ֆինանսաբյուջետային և կազմակերպչական մի շարք հարցեր:-0