Բենզինը Հայաստանում հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է մոտ 60%–ով`
06.07.2021,
15:12
Այս տարվա հունիսին, 2020թ–ի հունիսի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 59,2%–ով և 47,1%–ով, իսկ 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 29,1%–ով և 37,9%–ով
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2021թ.–ի հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 6,2%–ով և 4,5%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Ընդ որում, այս տարվա հունիսին, 2020թ–ի հունիսի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 59,2%–ով և 47,1%–ով, իսկ 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 29,1%–ով և 37,9%–ով։
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գները 2021թ.–ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, ավելացել են 9,5%–ով, 2021թ.–ի մայիսի համեմատ` պահպանվել է գների համեմատաբար կայուն մակարդակ։–0–