Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները. գործարաններ կան, որոնք չեն կարողանում պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան. ԶԼՄ

13.11.2019, 11:03
Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, թե գնային տատանումները պայմանավորված են առաջիկա ձմռան ամիսներին պահանջվող լրացուցիչ ծախսերով:
Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները. գործարաններ կան, որոնք չեն կարողանում պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները, գրում է «Ժողովուրդը»:

Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան:

ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած գործարարները չեն կարողանում այն տեղափոխել Հայաստան. Մոսկվայից Երևան տեղափոխելու համար բեռնափոխադրողները պահանջում են վճարել 3500 դոլար` նախկին 2500-2800 դոլարի փոխարեն:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել է, թե գնային տատանումները պայմանավորված են առաջիկա ձմռան ամիսներին պահանջվող լրացուցիչ ծախսերով:

«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, պարզել է, որ ՌԴ հյուսիս-կովկասյան մաքսային վարչությունում,Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում՝ կապված անցակետի հերթերի ու դժգոհությունների հետ:–0–