ԵԱԶԲ–ն դեռ որոշում չի ընդունել Ամուլսարի հանքավայրում ներդրումներ կատարելու հարցով
14.12.2023,
13:50
ԵԱԶԲ-ն դեռ որոշում չի կայացրել Հայաստանում Ամուլսարի հանքավայրում ներդրումների հետ կապված, ասել է ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը
ԱԼՄԱԹԻ (ՂԱԶԱԽՍՏԱՆ), 14 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ-ն դեռ որոշում չի կայացրել Հայաստանում Ամուլսարի հանքավայրում ներդրումների հետ կապված, ասել է ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը։
«Նախագիծը չափազանց կարևոր է երկրի տնտեսության համար, մենք դրան շատ զգույշ ենք վերաբերվում և չենք շտապում։ Մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն փորձաքննություն անցկացնել, այլ նաև մշակել պլան, նախ և առաջ, այս նախագծօ բնապահպանական աջակցության մասով, որպեսզի հնարավոր լինի պահպանել այնտեղ գտնվող Ազգային պարկը, նախագծից ստանալ տնտեսական օգուտներ և միևնույն ժամանակ հնարավորինս պահպանել բացառիկ էկոլոգիական վիճակը, որն առկա է այս տարածաշրջանում»,- ասաց Իլյինը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ նախագիծը հիմա բնապահպանական պլանի ձևավորման փուլում է։
«Հիմա այս պլանը դեռ ձևավորվում է, հուսով ենք, որ մինչև տարեվերջ այն կավարտենք և կներկայացնենք»,- ասաց Իլյինը:
Բանկի ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ բնապահպանական պլանը նախատեսվում է առանձին ներկայացնել հանրությանը մինչև դրա իրականացումը։
Հունիսին Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող Lydian Armenia ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել էր, որ հանքից առաջին արտադրանքը կստացվի 2024 թվականին։ Նրա խոսքով, ինժեներական աշխատանքներ են իրականացվում, պայմանագիր է կնքվել «Allied Gold» միջազգային ընկերության հետ, որը հանքավայրում կիրականացնի շինարարական աշխատանքներ և կզբաղվի դրա հետագա շահագործմամբ։
Ամուլսարի հանքավայրի մասին
Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում երկրորդ ամենամեծ մաքուր ոսկու հանքավայրն է։ Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ ն Ջերմուկ առողջարանայիքաղաքից 13 կմ հեռավորության վրա՝ Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքավայրը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։
Lydian Armenia–ն (հիմնադրվել է 2005 թվականին, Lydian Canada Ventures-ի 100% դուստր ձեռնարկությունը, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance-ին և կանադական Osisko Gold Royalties-ին) վերջին տարիներին չի կարողանում ամբողջությամբ շահագործել Ամուլսարի հանքը բնապահպանների և հանքավայրին հարող տարածքների բնակիչների բողոքի պատճառով։
Նրանք մտավախություն ունեն, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանա լճի ստորերկրյա ջրերի աղտոտմանը և բնապահպանական աղետի պատճառ դառնալ։ 2018-2019 թվականներին, իսկ այնուհետև 2020 թվականին այնտեղ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվել՝ աշխատանքները դադարեցնելու պահանջով։
2021 թվականի օգոստոսին Հայաստանի քննչական կոմիտեն 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակում ներկայացրել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության վերջնական փորձագիտական եզրակացությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանքի շահագործումից բնապահպանական վտանգներ չկան, և համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում հնարավոր ռիսկերը վերահսկելի են։-0-