Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումներին. ԵՄ պաշտոնյա

28.11.2019, 15:15
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին
ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումներին. ԵՄ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է ԵՄ պատվիրությանը։

Մասնավորապես, նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարևոր ուղղությունների և առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ներդրումների խթանմանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են կրթության, արդարադատության, էներգետիկ արդյունավետության, թվայնացման, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:–0–