Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

«Եթե նպաստ ստացող բազմազավակ ընտանիքները կորոնավիրուսի պատճառով խնդիրներ ունեն, ապա նրանք կամ հիմա են անազնիվ, կամ նախկինում են անազնիվ եղել»․ Բաթոյան․(ՎԻԴԵՈ)

02.04.2020, 20:30
Նախարարը հայտնել է արտակարգ դրության ժամանակ բազմազավակ ընտանիքներին տրվող օգնության մասին. ՎԻԴԵՈ
«Եթե նպաստ ստացող բազմազավակ ընտանիքները կորոնավիրուսի պատճառով խնդիրներ ունեն, ապա նրանք կամ հիմա են անազնիվ, կամ նախկինում են անազնիվ եղել»․ Բաթոյան․(ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ պետության կողմից մշակված օգնության ծրագրերն ուղղված են այն ընտանիքներին, որոնք մինչ այս նպաստ չեն ստացել։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ այսօրվա որոշումը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց երբևէ օգնություն չի տրվել։ Սա միանվագ աջակցություն է, որը պետք է թեթևացնի նրանց իրավիճակը»,- նշել է Բաթոյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցծ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշել է, որ եթե բազմազավակ ընտանիքը ընտանեկան նպաստի համակարգում է, ապա շարունակում է այն ստանալ։ Նա հիշեցրեց, որ այդ նպաստները նույնպես պետական և սոցիալական աջակցություն է, որն այդ քաղաքացիները ստանում են ամեն ամիս։

«Եվ եթե բազմազվակ կամ այլ ընտանիքներ, որոնքք նպաստի համակարգում են, կորոնավիրուսի հետևանքով նրանց կյանքում փոփոխություն է տեղի ունեցել (օրինակ՝ եթե նրանք նախկինում աշխատում էի, իսկ հիմա չեն աշխատում), դա նշանակում է, որ նրանք կամ այս պահին են մեզ հետ անազնիվ, կամ նախկինում են անազնիվ եղել՝ չնշելով իրենց աշխատանքի մասին, չհայտարարելով իրենց եկամուտը, որի հետեւանքով դարձել են նպաստառու, տարբեր տարիների ստացել պետական աջակցություն: Ուստի նպաստառուներին տրվող աջակցությունն այնքան է, որքան կա: Իհարկե, դա բավարար չէ, բայց աջակցություն է այն չափով, որ չափով որ պետությունն ունի հնարավորություն»,- պարզաբանել է Բաթյանը։

Նախարարը հայտնեց, որ այս պահին ՀՀ-ում 105 000 քաղաքացի նպաստառու է: 

«Նրանք օգտվում են նաև այլ ծրագրերից, այսինքն՝ արդեն իսկ ունեն արտոնություններ, որոնք որոշակիորեն մեղմում են սոցիալական խնդիրները»,- ասել է նա։

ՀՀ կառավարությունը մարտի 26–ին հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համալիր ծրագիրը։ Նախատեսվում է իրականացնել աջակցության փաթեթներ 5 ուղղությամբ։ Մարտի 30–ին կառավարությունը հաստատեց լրացուցիչ ծրագրեր 3 ուղղությամբ։–0–