Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ֆինանսների նախարար. իշխանությունները չափազանց բացասաբար են վերաբերվում հարկային արձակուրդ հայտարարելու գաղափարին

29.04.2020, 14:37
Նրա խոսքով, հարկային արձակուրդը ծայրահեղ միջոց է և ոչ հասցեական
Ֆինանսների նախարար. իշխանությունները չափազանց բացասաբար են վերաբերվում հարկային արձակուրդ հայտարարելու գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայկական իշխանությունները չափազանց բացասաբար են ազդում հարկային արձակուրդ հայտարարելու գաղափարին, չորեքշաբթի ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ արտահերթ նիստին, որը վերաբերում է բյուջետային ցուցանիշների վերանայմանը։ 

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են հայտարարել հարկային արձակուրդ` հաշվի առնելով երկրում տարածված կորոնավիրուսն ու գործող սահմանափակումները արտակարգ դրության ռեժիմի պատճառով։ Մասնավորապես, առաջարկվում է տրամադրել հարկային արձակուրդ այնպիսի ոլորտներում, ինչպիսինն տուրիզմն է, որը հիմա ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում։

«Դա ծայրահեղ միջոց է և ոչ հասցեական։ Մենք կառավարությունում մեծ վերապահումով ենք վերաբերվում հարկային արտոնություններին, քանի որ դրանք ամենացածր ենք իրենց հասցեականությամբ և արդյունավետությամբ տարբեր խնիդրների լուծման տեսակետից», – նշեց Ջանջուղազյանը։ 

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 29–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1932 դեպք, առողջացումների թիվը հասել է 900-ի, մահացել է, ցավոք, 30 մարդ:–0–