Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Fitch–ն անփոփոխ է թողել Հայաստանի վարկանիշը՝ «BB-» մակարդակում, կանխատեսումը՝ «Կայուն»

29.01.2024, 13:37
2023թ․–ի հուլիսի 29–ին Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «B+»–ից մինչև «BB-»՝ կայուն կանխատեսմամբ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings գործակալությունը Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը թողել է անփոփոխ՝ «BB-»՝ կայուն կանխատեսմամբ։

2023թ․–ի հուլիսի 29–ին Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «B+»–ից մինչև «BB-»՝ կայուն կանխատեսմամբ։

Ինչպես նշվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում, Հայաստանի «BB-» վարկանիշն արտացոլում է բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի ցուցանիշները, կառավարման և գործարար միջավայրի ցուցանիշները, որոնք համապատասխանում են համադրելի երկրներին, ինչպես նաև արտացոլում են մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքը։ Այս ուժեղ կողմերին հակադրվում են արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր մասնաբաժինը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան:-0-