Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Fly Arna–ն հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ լուրերը

04.12.2023, 21:26
Երեք օր անց ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հերքելով այս տեղեկատվությունը
Fly Arna–ն հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Fly Arna ավիաընկերությունը հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ մամուլում տարածված լուրերը։

Դեկտեմբերի 1–ին «Ժողովուրդ» հրատարակությունը գրել էր, որ Fly Arna ազգային ավիափոխադրողն ունի խնդիրներ՝ նշելով, որ իրավիճակը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլևս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։

Երեք օր անց ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հերքելով այս տեղեկատվությունը։

«Հայկական ազգային ավիաուղիներ Fly Arna–ն հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը և վստահեցնում է, որ ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղևորներին հարմարավետ և վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված։

Fly Arna ավիաընկերության մասին

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետևում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և արժեքավոր օդային փոխադրումներ:–0–