Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. փոխվարչապետ

15.12.2023, 15:20
Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար
Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,- ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կքնել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ:

Ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։-0-