Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացրել

28.12.2022, 21:15
ՀԾԿՀ-ն չորեքշաբթի կայացած նիստում որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագնի հարցում
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացրել
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստում անփոփոխ է թողել էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների բոլոր կատեգորիաների համար։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում որոշվել է գործող սակագները թողնել անփոփոխ»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ։

Հայաստանում 2022 թվականի փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար (սպառողների բնակիչների մոտ 11%-ը) էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ժամերին կազմում է 29,99 դրամ, իսկ գիշերը՝ 19,99 դրամ՝ յուրաքանչյուր կՎտ/ժ-ի համար, մնացած կատեգորիաների քաղաքացիների համար՝ համապատասխանաբար 44,98 դրամ և 34,98 դրամ։

Ոչ քաղաքացի սպառողների համար սակագնի միջակայքը ցերեկային ժամերին 41,98-ից 50,48 դրամ է, գիշերը՝ 37,98-ից 40,48 դրամ ($1 – 393,27 դրամ)։-0-