Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀԾԿՀ–ն թույլ է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին» թողարկել պարտատոմսեր մինչև 80մլն դոլար արժեքով

22.11.2023, 14:47
Պարտատոմսերի թողարկման մասին համաձայնություն է ձեռք բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի և Ամերիաբանկի միջև, որի միջոցով կիրականացվի պարտատոմսերի տեղաբաշխումը
ՀԾԿՀ–ն թույլ է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին» թողարկել պարտատոմսեր մինչև 80մլն դոլար արժեքով
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից 80մլն դոլարի պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանը։

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր ՀԾԿՀ–ի նիստի ժամանակ։

Պարտատոմսերի թողարկումը նախատեսվում է ընկերության ներդրումային ծրագրերով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացման նպատակով, համեմատաբար ցածր և կայուն տոկոսադրույքով անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։

Պարտատոմսերի թողարկման մասին համաձայնություն է ձեռք բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի և Ամերիաբանկի միջև, որի միջոցով կիրականացվի պարտատոմսերի տեղաբաշխումը։

ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը պարզաբանեց, որ այս դեպքում խոսքը բոնդերի մասին է․ անձը ձեռք է բերում պարտատոմսն ու ստանում դրանից տոկոս, ինչպես բանկում կատարած ավանդի դեպքում։ Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ անձը բոնդ գնելիս ընկերության նկատմամբ իրավունք ձեռք չի բերում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի ֆինանսների և էկոնոմիկայի տնօրեն Արմեն Արշակյանը հայտնեց, որ բոնդեր կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները, որոնք կգրանցվեն պարտատոմսերի վաճառքի համապատասխան հարթակներում։

«Որևէ սահմանափակում չկա։ Ցանկացած մարդ, ով կգրանցվի համապատասխան հարթակում, որտեղ կվաճառվեն մեր պարտատոմսերը, կստանա դրանք գնելու իրավունք», – ասաց նա։

Արշակյանը նշեց, որ մեկ պարտատոմսն արժե 100 հազարից մինչև 300 հազար դրամ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, որի սեփականատերը ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանն է։ Ընկերությունը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը ($1 - 402.56 դրամ)։-0-