ՀՀ կառավարությունը ընդունել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշում
21.10.2020,
19:00
ՀՀ կառավարությունը ընդունել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշում
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին ընդունել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշում։
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը՝ Հայաստանի
Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել ժամանակավոր արգելքի մասին, իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման կատարման նկատմամբ վերահսկողություն։
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով»,- ասվում է փաստաթղթում:-0-