ՀՀԿ–ն, «Իմ քայլը» և մի շարք այլ կուսակցություններ ֆինանսական օգնություն կստանան ՀՀ կառավարությունից
21.02.2019,
14:24
ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն տրամադրել այն կուսակցություններին, որոնք հաղթահարել են 3%–անոց շեմը 2018թ.–ի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է ֆինանսական աջակցություն տրամադրել այն կուսակցություններին, որոնք հաղթահարել են 3%–անոց շեմը 2018թ.–ի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Կառավարության որոշմամբ, «Կուսակցությունների մասին» օրենք համաձայն` ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 103,7 մլն դրամ (մոտ 212,6 հազար դոլար), որոնք բաշխվել են 5 կուսակցությունների և դաշինքնեի միջև` ստացված ձայների թվին համապատասխան։
Այսպիսով, խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքը ստացել է 78 մլն դրամի չափով (159,9 հազար դոլար) ֆինանսական աջակցություն, ԲՀԿ–ն` 9,1 մլն դրամ (18,6 հազար դոլար) , ԼՀԿ–ն` 7 մլն դրամ (14,3 հազար դոլար)։
Խորհրդարան չանցած, սակայն 3%–ոց շեմը հաղթահարած ուժերը ևս կստանան փոխհատուցում, մասնավորապես, նախկին իշխող ՀՀԿ–ն կստանա 5,2 մլն դրամ (10,6 հազար դոլար), իսկ ՀՅԴ–ն` 4,3 մլն դրամ (8,8 հազար դոլար)։–0–